Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Թողեք եկեղեցին հեռու մնա քաղաքականությունից

Թողեք եկեղեցին հեռու մնա քաղաքականությունից
14.11.2022 | 09:26

Շատ դժվար է հրաժարվել կաղապարներից, առավել ևս, այն հասարակությունների համար, որոնք համաշխարհային զարգացումների հետ դիսոնանսի մեջ են գտնվում, չեն հասկանում՝ ինչ է շուրջբոլորը կատարվում: Դրա արդյունքը շատ ծանր գին է ունենում:


Հայաստանի պաշտոնական ընդդիմությունը, գտնվելով գաղափարական ու բարոյահոգեբանական նոկդաունի մեջ, փորձում է օգտագործել եկեղեցու խաղաքարտը, հոգևորականներին մտցնել քաղաքականության մեջ, շահագործել դեռևս առկա կաղապարներն ու էմոցիոնալ ազդեցություն ունենալ զանգվածների վրա:
Նախ՝ «քրիստոնական աշխարհի» մասին: Չկա այլևս նման աշխարհ, ու մեր առաջին քրիստոնեական ազգ լինելը որպես բրենդ չի աշխատում, ու դա ոչ մեկին «ծախել» չի ստացվի:
1789-ի ֆրանսիական հեղափոխությունից հետո «քրիստոնեական աշխարհն» այլևս քրիստոնեական չի, դա հետքրիստոնեական աշխարհ է, որտեղ կրոնը յուրաքանչյուրի անձնական գործն է: Կրոնը դուրս է մղվել քաղաքականությունից, այն այլևս բարոյականության, փոխհարաբերությունների կանոնների, իշխանության լեգիտիմության համար նորմատիվային դեր չի կատարում:


Բայց դա դեռ առաջին քայլն էր: Հիմա Արևմուտքը ոչ թե հետքրիստոնեական է, այլ հակաքրիստոնեական է՝ ոչնչացվում են եկեղեցիները, հանվում են խաչերը, պետական մակարդակով նվաստացվում են քրիստոնեական արժեքները:
Ինչու է դա արվում:
Շատ պարզ պատճառով՝ քրիստոնեական պատվիրանները խանգարում են նոր համաշխարհային էլիտային կառուցել այնպիսի նոր աշխարհ, որտեղ չլինի միջին խավ, չլինեն անկյունաքարային արժեքներ, որոնք կխանգարեն ջարդել ավանդական հարաբերություններն ու կառուցել նորը՝ ինչպես որ իրենք դա պատկերացնում են:
Այդ զարգացումը 1789-ի ֆրանսիական հեղափոխության, հետագայում մարքսիզմի, իսկ հիմա՝ ֆրեյդոմարքսիզմի տրամաբանական շարունակությունն է: Վերջինս այսօրվա Ամերիկայի Դեմոկրատական կուսակցության գաղափարախոսության հիմքն է:


Դա Հայաստանում չեն ըմբռնում: Հանգիստ թողեք եկեղեցին, մի բզբզեք, դրանով ավելի եք թուլացնում այդ կառույցի հիմքերը՝ փոխարենը ոչինչ չստանալով: Եթե չեք կարողանում քաղաքական օրակարգ ձևավորել, քաղաքական մտքեր գեներացնել, չգիտեք հասարակության հետ շփման ձևը, եկեղեցին էլ չի կարողանա ձեզ օգնել այդ գործում:
Թողեք եկեղեցին հեռու մնա քաղաքականությունից, զբաղվի իրեն վերապահված գործերով, որոնք այդպես էլ չի կարողանում լիարժեք իրականացնել: Մի ազգային ինստիտուտ է դեռ մնացել, այդ էլ եք փարձում վերջնականապես հեղինակազրկել:


Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 8259

Մեկնաբանություններ